09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մոտենում է իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը…

ՀՀ վարչապետի օգնական Միհրան Հակոբյանը “ֆեյսբուքյան” հանրագրում անդրադարձել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի օրերս արած այն արտահայտությանը, թե իշխանությանը բարեկեցիկ քաղաքացի պետք չէ, որովհետև բարեկեցիկ քաղաքացին հրապարակներում և ամենուր պահանջելու է իր իրավունքների պաշտպանություն”։

“Երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը միտք է հայտնում, թե “իշխանությանը բարեկեցիկ քաղաքացի պետք չէ, որովհետև բարեկեցիկ քաղաքացին հրապարակներում և ամենուր պահանջելու է իր իրավունքների պաշտպանություն”, մնում է միայն ապշել մարդկային “մտքի թռիչքից”:

Քաղաքացու բարեկեցությունն ապահովելն իշխանության ամենօրյա հոգածության առարկան է, քանզի բարեկեցիկ քաղաքացին է առողջ հասարակության և ամուր պետականության միակ գրավականը, բարեկեցիկ քաղաքացին է հանրապետության սահմանների պաշտպանությունը 24 ժամ անընդմեջ ապահովող զինվորի թիկունքը պահողը, հացն ու զենքն ապահովողը:

Հարց է առաջանում. իսկ օլիգարխներին բարեկեցիկ քաղաքացի պե՞տք է: Չէ որ այդ բարեկեցիկ քաղաքացին գրոշներով չի աշխատի արտոնություններ և գերշահույթ ունեցող օլիգարխի համար, չէ որ բարեկեցիկ քաղաքացին գրոշների դիմաց ձայն չի տա ասելիք և անելիք չունեցող, միայն իրավակազմակերպչական ձև ունեցող կուսակցություններին:

Ի դեպ, երբ ասելիք չի լինում, իշխանության ընդդիմախոսները հիշում են “արտագաղթի ահագնացող տեմպերը”, և դա հատկապես բնորոշ է այնպիսի կիսաքաղաքական ուժերին, որոնք խորհրդարանում են հայտնվել քաղաքական բարեգործության շնորհիվ և չեն տեսնում արտագաղթի հետ կապված իրենց մեղքի բաժինը:

Արդյո՞ք արտագաղթը միայն տնտեսական պատճառ ունի, արդյո՞ք քաղաքացին չի արտագաղթում նաև այն պատճառով, որ իր աչքի առաջ, օրինակ, Գագիկ Ծառուկյանն այն աստիճանի է հարստացել, որ ունի անսպառ ֆինանսական միջոցներ, դղյակներ, արտոնություններ և, ի վերջո, անձնական օգտագործման խմբակցություն ԱԺ-ում, իսկ քաղաքացին՝ դոփում է տեղում և ստիպված է մտածել միայն ու միայն հանապազօրյա հացի մասին:

Հենց այս համատեքստում է պետք փաստել, որ հենց իշխանությանն են պետք բարեկեցիկ քաղաքացիներ,  որոնք ընտրությունների կգնան ոչ թե տրակտորա-ակնոցային տրամադրություններով,  այլ՝ ծրագրային ու գաղափարական հիմունքներով, հենց իշխանությանն են պետք բարեկեցիկ քաղաքացիներ, որոնք պահանջում են հավասար ստարտային հնարավորություններ բոլորի համար, որոնք արդարություն և օրենքի կիրառում են պահանջում բոլորի համար, որոնք տուրք չեն տա գրոշներին և խորհրդարան կգործուղեն ոչ թե բիզնես-կլանային շահեր սպասարկող կուսակցությունների, այլ՝ քաղաքական միավորների:

Հ. Գ. Այս ամենում կա միայն մեկ ուրախալի երևույթ՝ մոտենում է իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը…

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ