16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գերմանիայի փոխդեսպանը կասկածելի արիենտացիա ունի

՛՛Մեզ համար հանգիստ նստած ապրում ենք, մեկ էլ հայտարարություն է լինում, որ ցուցադրվելու է ֆիլմ, թե ինչպես համասեռամոլները պայքարեցին ու սկսեցին գեյպարադներ անցկացնել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, շարունակելով պայքարել Հայաստանում ՛՛Պարադա՛՛ ֆիլմի ցուցադրության դեմ, ասաց բլոգեր Տիգրան Քոչարյանը: Ըստ նրա՝ Գերմանիայի դեսպանատունը այդքան շատ է ուզում համասեռամոլների մասին պատմող ֆիլմը ցուցադրել Հայաստանում, քանի որ ինքը Գերմանիայի փոխդեսպանը ՛՛կասկածելի արիենտացիա ունի՛՛:

՛՛Հայկազն՛՛ միության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը հայտնեց, որ բարեբախտաբար Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրենը հրաժարվել է ՛՛Պարադա՛՛ ֆիլմը թատրոնում ցուցադրել: ՛՛Թատրոնի տնօրենն էլ հասկացավ, որ դա իսկական քարոզ է պարունակում և հասկացավ, որ պետք է զերծ մնա այդպիսի բաներից՛՛,-ասաց Մկրտչյանը:

Ասուլիսին ներկա երաժիշտ Արտավազդ Բայադյանն առաջարկեց այս հարցով զբաղվել օրենսդիր մարմիններին: ՛՛Աշխարհի մեծերը խնդիր են դրել մոլորակի բնակչությանը կրճատելու, եթե այդքան համասեռամոլներ լինեն, էլ որտեղից է սերունդ առաջանալու: Օրենսդիր մարմինը պետք է կանխի՛՛,-առաջարկեց Բայադյանը: Քոչարյանը համաձայնեց այս առաջարկի հետ:

Henaran.am-ի հարցին, թե արդյոք բողոքողները կընդունեն Գերմանիայի դեսպանի ու Եվրամիության պատվիրակության ղեկավարի առաջարկը հանդիպել ու քննարկել, Տիգրան Քոչարյանը պատասխանեց. ՛՛Գերմանիայի դեսպանը նոր է, Ազգային մենթալիտետից ու շարժուձևից տեղյակ չէ, պետք է բացատրել երևի, որ մեր մենթալիտետին հարիր չէ: Նրանց կողմից որևէ փաստարկ չի եղել ինձ համոզող, թե ինչու տիկնիկային թատրոնում պետք է ֆիլմը ցուցադրել: Իրենցից չենք խուսափում, բայց հանդիպելու նյութ չկա՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ