‹‹Արցախն իր անկախությունը ձեռք է բերել ծանր պայմաններում››

‹‹Այս 25 տարիների ընթացքում մեր ամենամեծ ձեռքբերումը եղել է այն, որ Արցախի տարածքը ազատագրվել է, իսկ մեր մեծագույն կուրուստն այն է, որ հանուն դրա բազում հայորդիներ են զոհվել››, – անդրադառնալով ԼՂՀ անկախության օրվան՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը:
Վերջինս շեշտեց՝ Արցախն իր անկախությունը ձեռք է բերել ծանր պայմաններում, բայց այժմ հայկակական կողմը թերանում է Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված քայլեր կատարելիս:
‹‹Հայկական դիվանագիտությունը չի կատարում քայլեր՝ Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու համար: Կարծում եմ՝ համապատասխան ջանքեր գործադրելու դեպքում հնարավոր է դրան հասնել աստիճանաբար››, – ասաց Հայկ Խանումյանը: