03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Երևանի օդանավակայանի աշխատողներին սովորեցրեք ժպտալ

Երևանի օդանավակայանի աշխատողներին սովորեցրեք ժպտալ և ուղևորներին բարևել։ Թե չէ՝ միայն իրենց ծանոթներին են բարևում։ Եվրոպական սպասարկման մշակույթից հետո գալիս ես ու այդ չինովնիկական մռայլ դեմքերին ես հանդիպում։ Եվ հետո՝ չի կարելի ոմանց ներս թողնել ընդհուպ ժամանող ինքնաթիռի մոտ՝ իրենց ծանոթներին դիմավորելու։
Ի դեպ, տաքսի ծառայություններին արդեն իրավունք է տրված ներս մտնել և իրենց ծառայությունները ներսում առաջարկել։ Շատ անհամբեր եք փող աշխատելու հարցում։
Եվս մի բան՝ աշխարհում ճամպրուկները տեղափոխող սայլակները հիմնականում անվճար եմ կամ եթե վճարովի են, ապա ավտոմատ է արվում։ Երևանի օդանավակայանում ամեն սայլակի կողքին մի մարդ է կանգնած ու ասում՝ ձեզ օգնություն պե՞տք չէ։ Վճարովի, իհարկե։ Չէ, եղբայր ձեր հայավարի օգնությունը պետք չէ։
Փոխվեք, փոխվեք ու փոխեք այս անհրապույր բարքերը։

Նարինե Մկրտչյան

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ