28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ազատազրկվածները հաճախ են ինքնասպան լինում/վիդեո/

«Ազատազրկված անձանց հետ հոգեբանական լուրջ ծրագրեր պետք է իրականացվեն, որպեսզի նրանք կարողանան հարմարվել ազատության մեջ»,-այսօր  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված հանդիպման ժամանակ ասաց  հոգեբան Սամվել Խուդոյանը:

Նրա խոսքերով՝   մեզ մոտ ազատազրկված անձինք գիտակցաբար եւ ենթագիտակցաբար չեն ցանկանում կալանավայրերից դուրս գալ եւ դուրս գալուց հետո էլ  ենթագիտակցաբար այնպես են անում, որ նորից հայտնվեն այնտեղ.

«Միջավայրը հարազատ է դառնում, երեք,  չորս տարի գտնվելով այնտեղ մնալով մարդը չի վերափոխվում:  Հասարակության դիրքորոշումն էլ խիստ բացասական է, շատերը աշխատանքի չեն ընդունում:  Աղջկա ծնողները կարող են ասել դա հանցագործ տարր է, լքի»,- նշում է Սամվել Խուդոյանը:

Հոգեբանն նկատում  է, որ  շատ ազատազրկվածներ հարց են տալիս իրենք իրենց:

«Լավ դուրս եկա,  ի՞նչ անեմ, եւ պատասխան չստանալով,  ընտրում է հանցագործության ճանապարհը, ինքնասպանություններն էլ են շատ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ