24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Տիգրան, դա բոլորը հասկացան”…վարչապետն այլևս միտինգներ չի ուզում

Կառավարության որոշմամբ`ՀՀ-ում կրիչներ արտադրելու համար կրիչներ արտադրող սուբյեկտը դիմումին կից այսուհետ պետք է ներկայացնի տվյալ կրիչի վրա ամրագրման ենթակա հեղինակային իրավունքի յուրաքանչյուր օբյեկտի և հարակից իրավունքի յուրաքանչյուր օբյեկտի  իրավատիրոջ հետ ”Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին” օրենքով նախատեսված պահանջներին համապատասխան կնքված պայմանագրի պատճենը: Ընդ որում` եթե հեղինակային իրավունքի օբյեկտի իրավատերը դրա հեղինակը չէ, ապա ներկայացվում է նաև իրավատիրոջ իրավունքը հաստատող փաստաթղթի  պատճենը:

Որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում: Սակայն նախքան որոշման ընդունելը վարչապետ Տիգրան Սարգսյանն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանին հարցրեց. ”Քանի տնտեսվարող սուբյեկտ կա, որ արտադրում են այդ դիսկերը այս պահի դրությամբ, քանի աշխատող կա այնտեղ, ինչքան եկամուտ են վաստակում, որովհետ սոցիալ-տնտեսական խնդիր է առաջանալու մեր առջև”:

Նախարարն ասաց, որ տիրապետում են տվյալներին, ներկայացված է նման երեսուն կազմակերպոթյուն ու անհատ ձեռնարկատերեր, որոնց կողմից ներկայացվել է 598 դիմում: Դիմումներից 41-ը, որ պատկանել են 28 կազմակերպություններին, բավարարվել է: Այժմ օրենքի ու ընթացակարգի հետ կապված խնդիր ունեն միայն երկու տեղական արտադրողներ:  ”Մեր որոշմամբ մենք թույլ ենք տալիս…”,-պարզաբանում էր նախարարի պաշտոնակատարը, սակայն վարչապետն ընդհատեց ու նկատեց.

”Տիգրան, դա բոլորը հասկացան, հիմա խնդիր է, որ այս կազմակերպություննեևրը կարողանալու են օրինական դաշտում իրենց բիզնեսները կազմակերպել` արդեն օրինական դիսկեր վաճառելով, թե պրոբլեմ են ունենալու”: 

Դավթյանն ասաց, որ խնդիրներ չեն ունենալու, օրենքն ու ընթացակարգը, որից բողոքում են այդ երկու կազմակերպությունները, միայն պահանջում են իրավատիրոջից պայմանագրի պատճեն ներկայացնել: 

Հիշեցնենք, որ դեռ նախորդ շաբաթ կառավարության շենքի դիմաց այդ դիսկեր վաճառող անհատները բողոքի ցույց էին անում` պահանջելով վերանայել ապրիլի 18-ից սկսած օրենքը, որն արգելում է առանց ակցիզի ձայնասկավառակ վաճառել, իսկ ակցիզ ստանալու վաճառողների դիմումները արհեստականորեն խոչնդոտվում են: Բացի դա նրանք բողոքում են, որ մեծ քանակությամբ դիսկեր են կուտակվել իրենց մոտ:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ թույլ կտան այդ քանակը իրացնել, սակայն հարց է, թե արդյոք նման կերպ այդ խնդիրը կլուծվի, քանի որ մարդիկ շարունակելու են անօրինական կերպով դիսկեր արտադրել ու մի քանի ամիս անց “կրկին կարող է այս խնդիրը, այս միտինգները լինել”:

Վարչապետի խոսքով` նման խնդիրներ կան շատ անցումային երկրներում և այս օրենքն ընդունելիս ԱԺ-ում էլ բավական սուր դեբատներ եղան:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը հավելեց, որ կրիչների առկայությունը թույլ կտա հետագայում խուսափել նման խնդիրներից:

”Ընդունենք ձեր հավաստիացումները, բայց երեք ամիս հետո նորից կանդրադառնանք այս խնդրին, տեսնենք` որքանով ենք կարողացել այս խնդիրը մեր երկրում լուծել”,-շեշտեց Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Դավթյանն էլ հավելեց, որ սա հեշտ խնդիր չէ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ