04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ո՞վ է պատասխան տալու

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի ապրիլ ամսին կայացված վճռի կատարման համար Կառավարության նիստի ընթացքում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Կառավարության հաստատմանը ներկայացրեց Արդարադատության նախարարությանը 18,225 եվրոյին համարժեք ՀՀ դրամ փոխանցելու որոշման նախագիծը:

««Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի ապրիլի 7-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը հատկացնել 18,255 եվրոյին համարժեք ՀՀ դրամ`վճռով սահմանված արդարացի հատուցման համար»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2016 թվականի հոկտեմբերի 7-ն է:

Նախքան որոշման հաստատումը Հովիկ Աբրահամյանը  հանձնարարեց հաշվարկել, թե որքան գումար է հատկացվել վերջին երեք տարվա ընթացքում ՄԻԵԴ-ի վճիռների համար։

«Ես հանձնարարում եմ Ֆինանսների նախարարությանն ու Կառավարության աշխատակազմին քննարկել, թե որքան գումար ենք հատկացրել ՄԻԵԴ-ի որոշումների համար 2014–2015 թվականների և այս տարվա ութ ամիսների ընթացքում: Եվ ընդհանրապես, այդ սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա, թե՞ ոչ; Պետք է հաշվարկել և հասկանալ, այդ հարցեր մանրամասն քննարկենք; Արդարադատության նախարարությունը ևս թող քննարկի»,– նշեց  վարչապետը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ