15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արմեն Երիցյանը ճիշտ տղա է. Իրատես De facto

Արմեն Երիցյանի տեսակետը, որ իրենց քարոզարշավն ամենալավն է, այնքան էլ հեռու չէ իրականությունից այն պարզ պատճառով, որ ՕԵԿ-ն օգտվում է եւ՛ մոբիլ գործիքներից, եւ՛ ավանդական` քաղաքական տարրերը զուգորդելով օրենսդրական, սոցիալական, արեւմտյանը` ռուսական, երիտասարդականը` փորձառական, մի խոսքով, բոլոր կարգի գործիքակազմերը մեկտեղելով, ստանում է խիստ դինամիկ գործընթաց։

Քարոզարշավի երկրորդ կեսին ակնառու է` ՕԵԿ մարտավարությունը փոխվել է մի շարք առումներով: Նախ` կատարման: Ոնց երեւում է` ՕԵԿ-ը, որ ահագին հետաքրքիր է կառուցել երեւանցուն “երեւալու” իր “տեսլականը”, առաջին համար է դարձրել Երեւանն իր բոլոր «պարամետրերով»` կենցաղային, հոգեբանական, հոգսային, ֆոլկլորային, “տղայական” իմացություններով օժտված, ընդ որում` նախկին, այն է` երեսուն տարվա երեւանյան ոստիկանական “ստաժ ունեցող”, դոկտոր-պրոֆեսոր, “սպորտսմեն, գեղեցիկ” եւ վերջապես` արտակարգ (ինչ էլ անուն է) իրավիճակների նախարարին: Գեներալ: Չմոռանանք: Մնացած ոչ գեներալ նախարարներին, քաղաքական թիմին պահելով երկրորդ շնչառության համար: 

Թիրախավորումն առավել հստակ դարձնելու համար նկատենք, որ նույն ԲՀԿ-ում արմատական “մատյան գունդն” է մղվել պայքարի, եւ որեւէ “նոու-հաուի” տեղ չկա: Է՛լ առավել դաշնակցականների թիմը. այնտեղ ողջ ԳՄ-ն “պոդիումին” է: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա իրենց դեպքում Տարոն Մարգարյանն առաջ է մղվում, իսկ “ջահելները” փորձում են Տարոնին հասցեագրվող “ուդարները” տարանցել իրենց վրա, ինչը մասամբ հաջողվում է, մասամբ` ոչ:
Ահա եւ այս ֆոնին, նախորդ օրվանից “դանդաղ շտապելով”, ՕԵԿ-ը մի կողմից խաղի մեջ է մտցնում իր նախարարական կորպուսը. Արմեն Երիցյանի կողքին նստել էր գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ու եթե քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում էլ նրանց գումարվի քաղաքական թիմը, ավարտական ակորդը հնչեցնելու, ՕԵԿ քարոզարշավը բավականին հետաքրքիր վերջաբան կունենա:

Ապա եւ` “երեւանցի սիրուն տղա” Երիցյանը, “արտակարգ” ձեւով վարչական շրջանի ղեկավարներին իրենց տեղը ցույց տալու, “ոստիկանական” հայրությամբ “պաշտոնյաների երես առած բալիկների ականջները կտրելու” հույժ անհրաժեշտ մոդերացիայով հանդես գալուն զուգահեռ, շատ արագ իր ձեռքը վերցրեց նաեւ մոնոպոլիաների եւ միջին խավի խնդիրների լուծման փաթեթը, կոնկրետ առաջարկներ անելով` կտրելով ԲՀԿ-ի “բուխանկաչափ” շատ մեծ հացը` այս քարոզարշավում: 
Ընդ որում, սրանք երկշաբաթյա ՕԵԿ քարոզարշավի միակ բրենդները չէին. նախորդ օրն ՕԵԿ-ին սատարելու եկավ “Նոր Հայաստան” կուսակցությունը, որը, ինչպես գիտենք, Եվրասիական միության կենտրոններ ստեղծելու կողմնակիցն է:

Փաստացի, եվրոպական քաղաքական ուժի համարում ունեցող, ԵԺԿ անդամ ՕԵԿ-ը մոդելավորում է այն, ինչը շատերին առայժմ չի հաջողվում` վեկտորների բալանսավորված համատեղում:
Եվ այն էլ` բուն քարոզարշավի շրջանակներում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ