15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ում խուճապ է. Ժամանակ

ԲՀԿ-ն թեեւ հերքում է, որ ցանկանում է կոալիցիա վերադառնալ, բայց թերթի տեղեկություններով, այս օրերին էլ ՀՀԿ վերնախավի հետ բանակցությունների մեջ է նոր կառավարությունում պորտֆելներ ստանալու նպատակով: Հայտնի է, որ նոր կառավարությունը ձեւավորվելու է Երեւանի ավագանու ընտրություններից` մայիսի 5-ից հետո:

Թերթի տեղեկություններով, ԲՀԿ-ն ցանկանում է ստանալ մշակույթի, սոցիալական ապահովության եւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ցանկանում է մշակույթի նախարար նշանակել Թամար Պողոսյանին:

Այնպես որ չի բացառվում, որ ԲՀԿ-ն մաս կազմի մայիսի 5-ից հետո ձեւավորվող նոր կառավարությանը: Մյուս կողմից էլ ԲՀԿ-ի շարքերում` հատկապես գործարար հատվածում խուճապ կա, թե եթե կուսակցությունը դառնա ընդդիմադիր, իրենք խնդիրներ են ունենալու:

Թերթի հետ զրույցում ԲՀԿ-ի որոշ գործարարներ դժգոհեցին, թե իրենց ղեկավարները վերեւներում հարաբերություններ են փչացնում, հետո պայմանավորվածությունների արդյունքում հաշտվում են, բայց արդյունքում նրանք են տուժում:

Նրանց խոսքով` եթե հարաբերություններն ավելի սրվեն, ապա այս անգամ ԲՀԿ շատ անդամներ որոշել են մնալ չեզոք դիրքերում ու ՀՀԿ-ի հետ առճակատման չգնալ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ