16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գավառում նոր հուշահամալիր օծվեց

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում օրերս բացվեց հայ-ադրբեջանական հակամարտությունում  զոհվածների հիշատակն հավերժացնող հուշահամալիր: Հուշահամալիրը բաղկացած է երկու կառույցներից՝ հերոսների պատվո հուշաքար՝ հերոսների անուն-ազգանուններով, ապրած տարեթվերով եւ հիշատակի խաչքար:  Կոթողի քանդակագործն է Մարատ Ասոյանը:

Գվիդոն Թադեւոսյան, Զոհրաբ Բալաբեկյան, Էդմոն Ալեքսանյան, Հովհաննես Նիկողոսյան, Մաքսիմ Սումբատյան, Նորիկ Կարեյան, Վաչիկ Հարությունյան, Սարգիս Հակոբյան. ահա այն 8 ազատամարտիկները, ովքեր հող հայրենիի համար զոհվեցին:

Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը օծեց նորաբաց հուշահամալիրը:

Ինչպես նշեց հուշահամալիրի կառուցման նախաձեռնող հեղինակներից մեկը՝ Սերգեյ Հովհաննիսյանը, Հացառատ թաղամասում հուշահամալիր ստեղծելու գաղափարը մի խումբ հայրենասերների վաղեմի նպատակն է եղել, սակայն այս տարի բանակում զոհված երեք երիտասարդների  կորուստը նրանց առաջ  մղեց:

“Արցախյան ազատամարտին մասնակցած տղաներով, հայրենիքում եւ հայրենիքի սահմաններից դուրս ապրող հացառատցիներով որոշեցինք ստեղծել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Մեկ ամսվա ընթացքում խոսքը գործ դարձավ”,-ասաց Սերգեյ Հովհաննիսյանը: Հուշահամալիրի ստեղծմանն իրենց ներդրումն են ունեցել յուրաքանչուր հացառատցի: Հացառատցին իր երախտագիտությունն հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին, Գավառի զինկոմին, Գավառի ջրմուղի տնօրինությանը եւ բոլոր նրանց, ովքեր իրենց լուման եւ աջակցությունն են ցուցաբերել այս հայրենանվեր գործին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ