17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հարուցվել է քրեական գործ` դպրոցի հիմնանորոգման աշխատանքներում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` “Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց” ՊՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, պաշտոնեական, ինչպես նաեւ կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:

Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ 2009-2012թթ. ընթացքում Շիրակի մարզի “Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց” ՊՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքները ՍՊ ընկերության կողմից կատարվել են  քաղաքաշինական նորմերի եւ կանոնների խախտմամբ:

Պարզվել է նաեւ, որ կատարված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնատար անձինք չարաշահելով իրենց պաշտոնեական, իսկ հիմնանորոգման աշխատանքների կատարման նկատմամբ  տեխնիկական հսկողություն իրականացնող ՍՊ ընկերության աշխատակիցները` առեւտրային կազմակերպության ծառայողի լիազորությունները, ստորագրել են հավելագրումներով կազմված կատարողական ու ավարտական ակտերը, հիմնանորոգման աշխատանքների` պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրին համապատասխան եւ պատշաճ կատարված լինելու մասին տվել դրական եզրակացություններ: Արդյունքում` պետությանը պատճառվել է էական վնաս:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ եւ 308-րդ հոդվածների 2-րդ մասերով:

ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը  Henaran.am-ին տեղեկացնում է, որ քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել էր դպրոցաշինության նպատակով հատկացված միջոցների փոշիացման խնդրին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ