07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երկու օր առաջ դաշտ գնացած եւ չվերադարձած տղամարդու դին են գտել

Փրկարարներն այսօր՝ հուլիսի 31-ի վաղ առավոտյան հայտնաբերել են երկու օր առաջ անհետացած 56-ամյա տղամարդու դին։

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 30-ին, ժամը 21.26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ՝ 56-ամյա Լ. Վ.-ն առավոտյան գառների հոտը տարել է գյուղին հարակից դաշտ եւ չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 21.50-ից մինչեւ 01.11-ը հրշեջ-փրկարարները Արագած լեռան ստորոտում՝ դեպի Մանթաշ գյուղ տանող հատվածում (մոտ 7 կմ) իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, որին մասնակցել են 6 փրկարար, 2 ոստիկան եւ գյուղի 10 բնակիչ:

Որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, 7 փրկարար, գյուղի 2 բնակիչ եւ գյուղապետը:

Ժամը 06.25-ի սահմաններում փրկարարները ձորակի հատվածում հայտնաբերել են Լ. Վ.-ի դին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ