Քիմ Քարդաշյանը, ինչպես համեստ հայուհի, կնստի տանը. փեսացուի կամքն է
Քիմ Քարդաշյանի երեխայի հայրը` ռեփեր Քեյնի Ուեսթը, արգելել է սիրելիին երեւալ հանրության մեջ:
Ինչո՞վ է հայտնի դարձել Քիմ Քարդաշյանը: Ամերիկացիներից շատերը գուցե նշեն նրանց ընտանիքի ռեալիթի-շոուն, իսկ ահա ավելի լայն զանգվածներին նա հայտնի է դարձել իր ակտիվ կյանքի շնորհիվ: Իսկ այժմ ահա Քեյնին արգելում է նրան զբաղվել “իր ողջ կյանքի գործով”: Նա կարծում է, որ երեկույթները եւ միջոցառումները ապագա մայրիկին եւ երեխային վնասում են` հատկապես, որ Քարդաշյանը հրաժարվում է հղիների համար նախատեսված հագուստից եւ նախընտրում է սովորական կոկտեյլային զգեստներ եւ բարձրակրունկ կոշիկներ:
Այդ պատճառով էլ հենց շատերը կասկածում էին, որ Քիմն իսկապես հղի է, մինչեւ որ նա իր` գրեթե մերկ լուսանկարները տեղադրեց իր միկրոբլոգում, որից հետո դժվար էր կրկին կասկածել: Միակ մարդը, որ ընդհանրապես կասկածներ չունի, Քիմի հղիության “մեղավորն է”` Քեյնին: Նա խոստանում է Քիմին եւ երեխային ապահովել բարձրորակ բժշկական սպասարկում, խնամք` որակյալ բժիշկների կողմից, բայց դրա փոխարեն Քիմին խնդրում է հրաժարվել երեկույթներից: