01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գործարար Լեւոն Հայրապետյանի այցի նպատակը գաղտնի՞ է պահվում

Henaran.am-ի տեղեկություններով, երեկ Հայաստան է եկել արցախցի հայտնի բարերար, գործարար Լեւոն Հայրապետյանը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց “Հայաստանի զրուցակից” թերթի գործադիր տնօրեն Դավիթ Երանյանը:

Նշենք, որ այդ թերթի սեփականատերն է Լեւոն Հայրապետյանը: Վերջինիս  հայաստանյան այցի մեջ Երանյանը արտառոց ոչինչ չի տեսնում: “Ասեմ, որ վերջին ժամանակներս հաճախ է նա տարբեր առիթներով լինում Հայաստանում:

Այնպես որ պետք չէ այդ ամենի մեջ ինչ-որ բաներ փնտրել”,-ասաց Երանյանը`նպատակահարմար չգտնելով մանրամասնել, թե կոնկրետ այս անգամ ինչու է Հայրապետյանը եկել:

Միայն նշեց, որ դեռ մի քանի օր Հայրապետյանը լինելու է այստեղ եւ նրա աշխատանքային գրաֆիկը խիստ հագեցած է: Ի դեպ, գործադիր տնօրենը խոստացավ ազատ ժամանակ ունենալու դեպքում կազմակերպել Henaran.am-ի բացառիկ հարցազրույցը գործարարի հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ