15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարուժան Ավետիսյանը գլուխ է հարթուկում

«Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փոխանցել է, որ պատրաստ է հենց այս պահին բաց թողնել բժիշկներին, եթե գա հաջորդ հերթափոխը: Նա հայտարարել է, որ բժիշկները իրենց լավ են զգում, իրենց մասնագիտական պարտքն են կատարում:

Վ. Ավետիսյանը փորձում է հավատարիմ մնալ իրենց մարտավարությանը և բժիշկների՝ ՊՊԾ գնդում գտնվելը ներկայացնել որպես մասնագիտական պարտքի կատարում ու այդ տրամաբանությամբ էլ բժիշկների հերթափոխ է պահանջում: Բայց այստեղ մի հարց է առաջանում: Ենթադրենք, իշխանությունները բժիշկների մասին չեն մտածում ու նոր հերթափոխ չեն ուղարկում: Այդ դեպքում որքան ժամանակ պետք է զինյալների մոտ գտնվի այս բուժանձնակազմը:

Եվ այստեղից կարելի է որոշ հետևություններ անել, հատկապես այն մասին, որ բժիշկները այնտեղ գտնվում են հենց պատանդի կարգավիճակով: Չէ՞ որ նրանց հեռանալը պայմանավորված չէ իրենց կամքով, այլ տվյալ պահին զինյալների հակառակորդ կողմի պահվածքով:

Խնդիրը զուտ այն է, որ զինյալները ցանկանում են իրենց մոտ անընդհատ պատանդ ունենալ, որպես իրենց անվտանգության երաշխիք: Այլ բան կարծում եմ, այստեղ չկա: Պարզապես պետք է մի փոքր ազնվություն ու բարոյականություն ունենալ ու չհայտարարել, թե այդ մարդիկ պատանդ չեն: Եթե պատանդ չլինեին, կկարողանային գնալ ցանկացած պահի:

Անի Սանոսյանի ֆեյսբուքի գրառումը 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ