04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ավստրալիայի հայոց գաղութում ինձ անպատրաստ եմ տեսնում առաջնորդության պաշտոնում. Հայր Վարդան

Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Տ.Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը մահվանից հետո համայնքի, թեմի, մասնավորապես Սիդնեյի մեր հայրենակիցները ստրագրահավաք են նախաձեռնել եւ որոշել են խնդրագրով դիմել Ամենայն Հայոց կաթողիկոսին: Նրանք ցանկանում են, որ թեմի աառջնորդ նշանակվի այնպիսի մարդ, որ ծանոթ լինի թեմի խնդիրներին, ով մոտ է իրենց ընտանիքներին եւ գիտի մարդու հոգու ցավերը ամոքել: Նրանք նշել են նաեւ, որ հարմար թեկնածուն Ս.Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Վարդան Նավասարդյանն է, որը ժամանակին աշխատել է թեմում` Տ.Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի հետ: Ստորագրահավաք իրականացվում է նաեւ առցանց` “Ֆեյսբուք” սոցկայքում:

Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայերի խնդրանքին արձագանքել է Հայր Վարդանը:

“ Ջերմ եւ կարոտագին զգացումներով ընթերցեցի այս գրությունը: Փոխանցում եմ իմ երախտագիտությունը եւ հայտնում, որ իմ Ավստրալիա մեկնելու հարցը քննարկվել է Վեհափառ Հայրապետի մոտ եւ իմ ցանկությանն ընդառաջ Նորին Սրբությունը կարեւորել եւ վճռել է իմ` Հայաստանում մնալը եւ կրթության ոլորտում ծառայություն բերելը: Կցանկանայի անշուշտ հովիվը լինել հարազատացած ժողովրդի հեռավոր Ավստրալիայի հայոց գաղութում, սակայն ինձ անպատրաստ եմ տեսնում առաջնորդության պատասխանատու պաշտոնում ծառայություն բերելու”,-գրել է Հայր Վարդանը “Ֆեյսբուք”-ի իր էջում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ