15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անձրևոտ եղանակ

Հանրապետության տարածքում հուլիսի 30-ին օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում  սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Քամին՝ հյուսիս-արեւելյան 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում հուլիսի 30-ին երեկոյան ժամերին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վրկ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +18+20, իսկ վաղը ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +19+24,

Կոտայքում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +19+24,

Գեղարքունիքում՝ +7+12, ցերեկը` +19+24,

Լոռիում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +18+22,

Տավուշում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +23+28,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը` +19+24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +15+17, ցերեկը` +30+33,

Արարատում՝ գիշերը` +16+18, ցերեկը` +31+34,

Արմավիրում՝ գիշերը` +16+18, ցերեկը` +31+34,

Վայոց ձորի լեռներում՝ +7+12, ցերեկը՝ +19+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ +16+18, ցերեկը` +31+34,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +25+30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +18+22,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +22+26։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ