04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արմենակ Կյուրեղյանը պատրաստ է միջնորդ դառնալ «Սասնա ծռերի» եւ իշխանությունների միջեւ

Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, պատրաստ է միջնորդ դառնալ «Սասնա ծռերի» եւ իշխանությունների միջեւ` հարցը խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելու համար:

Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Կյուրեղյանը  նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակն այսօր շատ մտահոգիչ է եւ շատ կարեւոր է, որ խնդիրը լուծվի քաղաքական հարթության մեջ: Նա նշեց, որ ինքը պատրաստ է հանդիպել «Սասնա ծռերի» անդամների, Ժիրայր Սեֆիլյանի եւ իշխանությունների հետ եւ ամեն ինչ անել` այս հարցին խաղաղ լուծում տալու համար:

«Գտնում եմ, որ անպայման պետք է բանակցային գործընթացը վերսկսել: Այս հարցը խաղաղ, բանակցային, քաղաքական հարթության վրա պետք է լուծվի: Ես առաջարկում եմ իմ օժանդակությունն ու միջնորդությունը, կարծում եմ, որ իմ անձը ընդունելի է եւ «Սասնա ծռերի» կողմից, եւ հանրության եւ քաղաքական պայքարի դուրս եկած անձերի կողմից: Կարող եմ հանդիպել կողմերին եւ ամեն ինչ անել, որպեսզի այս հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Այստեղ իմ որդիների կյանքի հարցն է դրված եւ այս հարցը լուծելու հաշտության եզրեր են պետք»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ