14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Տղաները ի վերջո ջլատվելու են.քաղաքագետ /վիդեո/

«Վերջին դեպքերի զարգացումները տանում են զինված խմբի հանձնվելուն իշխանություններին,այսինքն «Սասնա ծռեր»-ը այսպես չեն կարող շարունակել, քանի որ ինչ որ առումով արդեն ներքին պառակտում կա ՊՊԾ գնդի ներսում գաղափարական անհամաձայնություններ կան»,-այսօր`հուլիսի 27-ին «Հենարան»մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի  ժամանակ ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը:

Քաղաքագետը հավելեց, որ դա նշանակում է, որ ի վերջո տղաները հանձնվելու են կամ «ջլատվելու» են և ի վերջո այս ամենը գնալու է դեպի մարում:

«Իհարկե կան խնդիրներ,բայց ոչ մի դեպքում արդարացված չէ ծայրահեղ քայլի գնալը: Հայրենասեր,ազատագրական պայքարին մասնակից մարդիկ զենք են վերցնում և դուրս են գալիս պետության դեմ.այս քայլին արդարացում չկա,որովհետև պետությունը հենց մենք ենք»,-եզրակացրեց Ղազարյանը:

Մանրամասները`տեսանյութում

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ