10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

‹‹Բժշկին պատանդ վերցնելը հերոսություն չէ››

‹‹Դատապարտելի է ու անթույլատրելի, որ բուժաշխատողը պատանդ լինի››, -անդրադառնալով ‹‹Սասնա ծռեր›› խմբի իրականացրած վերջին գործողություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Վահան Բաբայանը:

Վերջինս շեշտեց՝ միանշանակ, այս հարցը հարկավոր է լուծել խաղաղ ճանապարհով:

‹‹Փորձառու ու գիտակ մադիկ կան, ովքեր  զբաղված են դրանով ու կարող են հասնել նրան, որ խաղաղ հանգուցալուծում լինի: Մեր երկրի նախագահն  ու իրավապահներն ապացուցեցին՝ դեմ են արյունահեղություններն ու բռնություններին: Նրանք  փորձում են մարդասիրական քայլերով մարդկանց բացատրել, որ իրենց արածը ընդունելի չէ հասարակության մեծամանության կողմից:
Կան մարդիկ, ովքեր նեղսրտում էին, ասում էին, թե դա ահաբեկչություն չէ… Այսօր էլ կան այդպիսիք: Ասում էին՝ հերոս են: Բժշկին պատանդ վերցնելը հերոսություն չէ: Պետք  է ժամ առաջ այդ մարդկանց ազատ արձակել: Մարդասիրական քայլ չէ դա: Որպես պատգամավոր՝ կոչ եմ անում ազատ արձակել բժիշկներին››, – ասաց Վահան Բաբայանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ