ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «օլիմպիական հրադադար» է հայտարարել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը «օլիմպիական հրադադար» է հայտարարել Ռիո դե Ժանեյրոյում ամառային խաղերի անցկացման ժամանակ, որոնք օգոստոսի 5-ին են սկսվում:
Տեսաուղերձում, որը հրապարակվել է համաշխարհային կազմակերպության կայքում, նա բոլոր հակամարտությունների մասնակիցներին կոչ է արել «վայր դնել զենքը ու մի կողմ թողնել տարաձայնությունները» այն ժամանակահատվածում, երբ ընթանան մրցումները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Միջազգային օլիմպիական կոմիտեն ու ՄԱԿ-ը սերտ համագործակցում են հանուն համաշխարհային ներդաշնակության ու խաղաղության: Այդ ոգով մենք հայտարարում ենք «օլիմպիական հրադադար» ու կոչ անում բոլոր մարտնչող կողմերին վայր դնել զենքը ու մի կողմ թողնել տարաձայնությունները Խաղերի ժամանակ»,- ասել է գլխավոր քրատուղարը: Նա համաշխարհային համայնքին կոչ է արել պայքարել հանուն «հավասարության ու փոխադարձ հարգանքի իդեալների», նաեւ ապահովել մոլորակի բոլոր բնակիչների բարեկեցությունն ու արժանապատիվ կյանքը: «Աշխարհը մեզնից է սկսվում»,- ասել է Բան Կի Մունը՝ շնորհավորելով բոլոր աթլետներին ու մարզասերներին, որոնք Ռիո դե Ժանեյրո են գնալու:
31-րդ ամառային Օլիմպիադան անցնելու է 2016-ի օգոստոսի 5-ից 21-ը: Դա կլինի Հարավային Ամերիկայում կազմակերպվող առաջին Օլիմպիական խաղերը: Պարալիմպիադաան կտեւի սեպտեմբերի 7-ից 18-ը: