04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

«Օսկանյանը փորձեց արձանագրել իր ներկայությունը քաղաքական դաշտում»

ՊՊԾ գնդի գրավումից հետո Հայաստանի որոշ ուժային կառույցներում, օրինակ, այդ նույն Ոստիկանությունում, փոփոխություններ տեղի կունենան։  Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Եվ շատերը, այդ թվում՝ երկրի ներսում, փորձում են օգտվել այդ գործընթացներից»,–շեշտեց  Հակոբյանը: Նա նշեց՝ ընդհանրապես զարմանալի չէ, որ նման իրադարձություններին փորձում են մասնակցել նորաթուխ քաղաքական ուժերը, քանի որ նման գործընթացների ժամանակ կարող են հեղափոխական, ընտրական կամ այլ սցենարներ լինել, իսկ քաղաքական ուժերը պետք է փորձեն ինքնադրսեւորվել։

«ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը փորձեց արձանագրել իր ներկայությունը քաղաքական դաշտում։ Մենք բոլորս, բնականաբար, հասկանում ենք, որ դա քաղաքական PR էր։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ապա հասարակության վստահությունը նրա նկատմամբ ավելի մեծ է, քան Օսկանյանի։ Փաշինյանը փորձեց իրականացնել իր թեզիսը, որ Հայաստանում կա ընդդիմություն, եւ այդ ընդդիմությունն ինքն է եւ իր համախոհները»,– ասաց Վիգեն Հակոբյանը։

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ