06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայերին հիշատակող թուրքական հոլովակը հարուցել է ադրբեջանցիների զայրույթը

Թուրքական «TGRT» (Türkiye Gazetesi Radyo Televizyonu) հեռուստաալիքը երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո թեմատիկ հոլովակ է պատրաստել, որտեղ Աթաթուրքի հայտնի «Ինչ երջանիկ է նա, ով իրեն թուրք է անվանում» խոսքերը տարածվել է Թուրքիայում բնակվող ժողովուրդների, այդ թվում և հայերի վրա: Հոլովակում մասնավորապես ասվում է. «Ինչ երջանիկ է նա, ով իրեն անվանում է թուրք, լազ, քուրդ, զազա, վրացի, չերքեզ, արաբ, հայ, հույն, ալբանացի, հրեա, քրիստոնյա, մուսուլման, ալևի, սունի: Քանի որ մենք, մեր կյանքն ու արյունը զոհաբերելով, բոլորս միասին հաղթել ենք «ազատագրական» պատերազմը և ժողովրդավարության պատերազմը նույնպես ձեռք ձեռքի տված ենք հաղթելու»:

Այս հոլովակին խիստ մեղադրական տոներով անդրադարձել է ադրբեջանական «Haqqin.az» լրատվական կայքը, նշելով, որ այնտեղ բացակայում է նույնիսկ ադրբեջանցիների անունը:

Ադրբեջանական կայքը մասնավորապես գրում է. «Այն պարագայում, երբ Ադրբեջանում հեռուստալիք են փակում ու պատժում լրագրողին Ֆեթուլլահ Գյուլենի (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդ – EH) հետ հարցազրույց անելու համար, Թուրքիայում հոլովակ են տարածում, որտեղ հայերի ու Հայաստանի նկատմամբ սեր է քարոզվում:

Կայքը հիշեցնում է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ ռազմաքաղաքական կոնֆլիկտի մեջ է գտնվում և հարցադրում անում, թե ինչպես է Թուրքիան բացատրելու այս հոլովակի տարածումը պետական շրջանակների կողմից հովանավորվող հեռուստաընկերության եթերում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ