27 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Գլխավոր դատախազը շտկում է` դեռ մի ժամկետ էլ ունի. Հրապարակ

“Սեպտեմբերին լրանում է Ձեր պաշտոնավարման ժամկետը”,-այս հարցը թերթի թղթակիցը փորձեց տալ Աղվան Վարդանյանին, բայց նա չլսելով հացրը մինչեւ վերջ` հասցրեց  ուղղել. “Առաջին ժամկետը”:

“Բայց կարծես Ձեզ մեկ անգամ արդեն ընտրեցինք”,-ասաց թղթակիցը:  

“Ըստ Սահմանադրության, գլխավոր դատախազը կարող է ընտրվել եւս մեկ անգամ` 6 տարով”: “  Կարծում եք կշարունակե՞ք պաշտոնավարել”:  “Ես ոչինչ չունեմ կարծելու”,- ասաց Աղվան Հովսեփյանը` իր առանձնահատուկ ժպիտով:

Թերթը հիշեցնում է, որ նա  ՀՀ գլխավոր դատախազ է աշխատել 1998-99թթ., ապա, հոկտեմբերի 27-ից հետո, հրաժարական է տվել եւ 1999-2004թթ. աշխատել է գլխավոր դատախազի տեղակալ, իսկ 2004-ից՝ կրկին գլխավոր դատախազ: Ըստ օրենքի, գլխավոր դատախազն իրավունք չունի 2 անգամից ավելի նշանակվել, իսկ նշանակվում է ընդամենը 6 տարի ժամկետով: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ