12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Նախագահը դատաիրավական բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել: Պատասխանատու մարմինների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է Հանրապետության Նախագահի կարգադրությամբ հաստատված ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի կատարման վիճակը:

Ռազմավարական ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ձևավորել ժամանակակից ժողովրդավարական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգ և դատական իշխանություն:

Երկրի ղեկավարը նշել է, որ ռազմավարական ծրագիրը մեր իրավական և դատական համակարգի զարգացման համար էական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, և դրա պատշաճ իրականացումը խիստ կարևոր է բարեփոխումների շարունակականությունն ապահովելու համար:

Քննարկման արդյունքներով արձանագրվել է, որ ծրագրի կատարման շուրջ չորս տարիների ընթացքում եղել են ինչպես դրական ձեռքբերումներ, այնպես էլ լուրջ թերացումներ և բացթողումներ: Խորհրդակցության ավարտին Հանրապետության Նախագահը պատասխանատու մարմինների ղեկավարներին հանձնարարել է մինչև տարեվերջ գործուն միջոցներ ձեռնարկել չկատարված ծրագրային գործողություններն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ