15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դուք ուզում եք խնդիրը լուծել, թե խորացնել. Զախարովան` հայ եւ ադրբեջանցի լրագրողներին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել անդրադառնալով նախօրեին տարածված այն տեղեկություններին, որ ինքը հայտարարել էր, որ Թուրքիան հնարավոր է` մասնակցություն ունենա ԼՂ հարցի կարգավորման գործընթացին:

«Ես չեմ կարող հասկանալ Հայաստանից և Ադրբեջանից մի շարք լրագրողների /իհարկե, ոչ բոլորի/ դիրքորոշումը: Դուք ցանկանում եք խնդիրը լուծել, թե այն խորացնել՝ ձեր ճաշակով լուրեր հորինելով: Վտանգավոր զբաղմունք է:

Սկզբում ճեպազրույցի ժամանակ հարց տվեցին Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի իրավիճակի մասին այնպես, ասես դա ոչ թե հարց էր, այլ քաղաքական մանիֆեստ: Ստիպված էի ընդհատել այդ մենախոսությունը: Հետո այլ լրագրողներ պատասխանիցս սկսեցին սենսացիա անել այն մասին, իբր Մոսկվան ցանկանում է ԼՂ հարցի կարգավորմանը միացնել Թուրքիային: Ամոթ է: Այս պահին, երբ հնարավորություն կա առաջընթացի, ինչու եք նման բան անում… Բոլոր նրանց համար, ովքեր փորձում են ապատեղեկատվություն տարածել և ապակայունացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ իրավիճակը ևս մեկ անգամ կրկնեմ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար գոյություն ունեն միջազգային մեխանիզմներ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Միեւնույն ժամանակ, ոչ ոք չի հետաձգել երկկողմ կոնտակները, որոնց ընթացքում ցանկացած երկիր կարող է քննարկել ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող ցանկացած հարց:

Խնդիրը նրանում է, թե որքան կառուցողական դեր են խաղում երկրները, որ կարգավորման գործընթացի մաս չեն, փորձում են արդյոք նպաստել կարգավորմանը: Մեծ խնդրանք`մի ենթարկվեք սադրանքների, այդ թվում` տեղեկատվական»,- գրել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ