16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Այնտեղ, որտեղ տոն են տալիս հարբած ու չգիտեմ ինչ օգտագործած մարդիկ, ես անելիք չունեմ. Փաշինյան

«Խորենացի փողոցում  պրոցեսները ո՛չ ղեկավարելու, ո՛չ կոորդինացնելու հավակնություն չունեմ», – հատուկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Արձագանքելով ցուցարարների ու Սասնա ծռերի այն մեղադրանքներին, թե Նիկոլ Փաշինյանը բանակցում է իշխանությունների հետ, Փաշինյանը հայտարարեց, որ այս օրերին իր բոլոր զրույցները, հեռախոսազրույցները իշխանության ներկայացուցիչների հետ մշտապես ներկայացվել են հանրությանն ու լրագրողներին: Ինքը որեւէ բանակցության չի մասնակցում, այ թե կոնկրետ ում հետ եւ ինչ հարցի շուրջ են բանակցում Սասնա ծռերի ներկայացուցիչները, հայտնի չէ ոչ ոքի:
«Եթե մարդիկ գտնում են, որ իմ ներկայությունը խանգարում է իշխանափոխությանը, ուրեմն ես կլինեմ Խորենացի փողոցում այն ժամանակ, երբ ցուցարարները գտնեն դրա անհրաժեշտությունը, երբ ես էլ տեսնեմ, որ այնտեղ կա անելիք: Հակառակ դեպքում երեկվա դեպքերից հետո մեր կուսակցության ու իմ համար անելիք չեմ տեսնում այնտեղ այլեւս: Այնտեղ գնալու հետ կապված պրոբլեմ կա: Երբ որ մի քանի ժամ մարդիկ էին հայտնվում, ովքեր սեռական բնույթի հայհոյանքեր էին տալիս, հոգեւորականների հետ կապված այդ վիճակը, մեքենաների շարժ կանգնեցնելը, ռազբորկաները սկսելը հիմք են տալիս ոստիկանությանը՝ գործողություն սկսելու: Հիմա հարց է առաջանում՝ Նախախորհրդարանն ու Սասնա ծռերը դատապարտո՞ւմ են այս ամենը, թե՞ ոչ: Այնտեղ, որտեղ տոն են տալիս հարբած ու չգիտեմ ինչ օգտագործած մարդիկ, ես այնտեղ անելիք չունեմ: Ես կարող եմ սաստել նրանց, բայց եթե նրանց սաստելը բերում է այլ մեկնաբանություններ, ես այնտեղ անելիք չունեմ: Մենք հետեւողական ու սկզբունքային, քաղաքակիրթ պայքարի կողմնակից ենք: Ես չեմ ուզում՝ կանգնեն իմ կողքը մարդիկ, ովքեր կասկածելի վարք են դրսեւորում»:
Փաշինյանը շեշտեց, որ բոլորս պետք է անենք ամեն ինչ, որ ՀՀ քաղաքացիներ չզոհվեն՝ Խորենացի փողոցում, Ազատության հրապարակում, թե այլուր: «Բայց եթե Սասնա ծռերից պիտի ասեն, թող ինքը(Նիկոլ Փաշինյանը) չգա այնտեղ, քավ լիցի»,- ասաց Փաշինյանը
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ