Ես ապավինում եմ Աստծուն եւ բոլորիս բանականությանը․ Շարմազանով
«Ժամանակը չէ խոսել ներքաղաքական խնդիրների մասին, որոնել պատճառահետեւանքային կապ, ժամանակն է խաղաղ հանգուցալուծմամբ ավարտել այս ամենը: ՀՀԿ նիստից հետո լրագրողների հարցին, թե որն է այս իրավիճակի պատճառը, ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին՝ այնուամենայնիվ ինչի՞ շուրջ են բանակցում եւ արդյոք Սասնա ծռերի պահանջներն ընդունելի՞ են, Շարմազանովը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ բանակցությունները, քննարկումները լրագրողների առջեւ պիտի բաց լինեն: Մենք պիտի շարժվենք մի՛ վնասիր սկզբունքով: Ավելի խաղաղ, ավելորդ էմոցիաներ չցուցաբերեք: Ես ապավինում եմ Աստծուն եւ բոլորիս բանականությանը»:
Դիտարկմանը՝ թե ինքն իրեն մեղավոր համարում է ստեղծված իրավիճակում՝ Շարմազանովն արձագանքեց. «Ես ինքս սուրբ չեմ եւ ունեմ բազում մեղավորություններ, բայց պատճառներ փնտրելու ժամանակը չէ»: