«Ասում են՝ Սեֆիլյանին ազատե՛ք, ասենք՝ ազատեցին, հետո՞»
«Այս ամեը անսպասելի էր: Սարսափելի էր: Բայց այս ամենն իր արմատներն ունի: Քաղաքական դաշտն այսօր ամայացած է: Ընդդիմություն չկա. կամ իշխանության մեջ են, կամ դրան կից, կամ դրա կողմից են ստեղծվում: Մյուս ուժերն էլ իշխանության կողմից չեզոքացվում են: Այս վիճակն, իհարկե, չի արդարացնում այս զինված բախումը, պարզապես ես նշեցի դրա նախադրյալները», -«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Քաղաքագետը շեշտեց՝ Օպերայում հավաքված մարդիկ դուրս էին եկել փողոց՝ փորձելով ինչ-որ կերպ աջակցել իրենց ընկերներին:
«Այն պահանջները, որ ներկայացրել են այդ խմբի անդամները, մի քիչ չեմ հասկանում: Ասում են՝ Սեֆիլյանին ազատեք, ասենք՝ ազատեցին, հետո՞: Ո՞չ երկիրը քաղաքական ապաստան կտա նրան: Եթե ազատեցին էլ, էլի բռնելու են: Քաղաքական հստակ պլան առաջ չեն քաշում այդ խմբի անդամները», – ասաց քաղաքագետը: