14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ստամբուլահայ գործարարը բիզնես կհիմնի Հայաստանում

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կաշվե պայուսակների եւ աքսեսուարների արտադրությամբ զբաղվող Օնո Կոլուկիսայանը ցանկություն ունի բիզնեսը շարունակել Հայաստանում:

Երեւանում ընթացող՝ «Երիտասարդ գործարարների համահայկական ֆորումի» բացմանը լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվելու եւ այլ գործարարների հետ շփվելու հնարավորության համար:

Ստամբուլահայ գործարարը դեռ չի ծանոթացել հայկական շուկայի պահանջներին եւ խնդիրներին, բայց վստահ է, որ ցանկանում է իր ընտանիքի 34 տարվա աշխատանքը կենտրոնացնել այստեղ:

Օնո Կոլուկիսայանը նշեց՝  չի կարծում, թե Հայաստանում խնդիրներ կունենա:

Նշենք, որ «Երիտասարդ գործարարների համահայկական ֆորումն» անցկացվում է հուլիսի 15-22-ը՝ Երեւանում: Ֆորումին մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 30 հայ գործարար՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իսրայելից, Իրանից, ԱՄԷ-ից, իսկ Հայաստանից եւ Արցախից համաժողովին մասնակցում է շուրջ 60 երիտասարդ գործարար:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ