17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ջոկովիչը և Ուիլյամսը արժանացել են «ESPY» մրցանակի

Լոս-Անջելեսում կայացել է «ESPY» (Excellence in Sports Performance Yearly Award) մրցանակաբաշխությունը: Այն կազմակերպել է  «ESPN» սպորտային հեռուստաընկերությունը։

Տարվա լավագույն թենիսիստուհի անվանակարգում 8-րդ անգամ հաղթող է ճանաչվել WTA վարկանիշային աղյուսակի առաջին համար Սերենա Ուիլյամսը։

2003 և 2013 թվականներին բացի լավագույն թենիսիստուհու մրցանակից, Ուիլյամսը ստացել է նաև տարվա լավագույն մարզուհու մրցանակը։ Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն արժանացել է տարվա լավագույն թենիսիստի կոչմանը։

«ESPN»-ը տարվա լավագույն մարզիկ մրցանակը հանձնել է «Կլիվլենդի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսին, իսկ լավագույն մարզուհու մրցանակը՝ «Սիետլի» բասկետբոլիստուհի Բրենա Ստյուարտին։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ