Ի՞նչ սկզբունքով առաջնորդվել լամպեր ընտրելիս
‹‹Լուսադիոդային լամպեր ընտրելիս հարկավոր է ուշադիր լինել: Շուկայում առկա են անհայտ ծագման լամպեր: Միայն հզորությանը մի՛ նայեք լամպ գնալիս: Ուշադրություն դարձրե՛ք նաև լուսային հոսքին: Կան արտադրատեսակներ, որոնց վրա ընդհանրապես նշված չէ լուսային հոսքը››, – «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ նախագահ Հովհաննես Կարապետյանը:
Վերջինս շեշտեց՝ թեև էկոնոմ լամպերը բնապահպանական առումով խնդիրներ ունեն, բայց տնտեսական տեսանկյունից դրանք շահավետ են, էժան, բացի այդ՝ այդ լամպերը սպառողին երկար ժամանակ են ծառայում՝ ի տարբերություն սովորական՝ շիկացման լամպերի:
Մյուս բանախեսը՝ բնապահպան Սիլվա Ադամյանը, նշեց՝ իր տանը տեղղադրել է լուսադիոդային ջահեր՝ հանելով շիկացման լամպերը:
‹‹Շիկացման լամպերով տանը գործ անել անգամ հնարավոր չէ: Մենք տանը այդ 220 վոլտը չենք ստանում ու, արդյունքում, էլեկտական ցանցերը մեզանից պահանջում են պատկառելի գումարներ: Քանի որ անհրաժեշտ քանակությամբ էլեկտրաէներգիա չենք ստանում, ստիպված գնում ենք այնպիսի լամպեր, որոնց միջոցով կարող ենք ստանալ անմհրաժեշտ քանակությամբ լույս››, – ասաց Սիլվա Ադամյանը: