15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բուժստուգումը պետական աշխատողների համար սոցփաթեթն ավելի արդյունավետ կդարձնի.Արմեն Մուրադյան

«Բուժստուգումը պետական աշխատողների համար սոցփաթեթն ավելի արդյունավետ կդարձնի»,- այս մասին  այսօր Կառավարության նիստից հետո   լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Մենք առողջապահության նոր մշակույթ ենք ներդրել: Տարին մեկ անգամ անհրաժեշտ է հետազոտվել. դա ամենաճիշտ պրակտիկան է:  Այստեղ որպես օրինակ կծառայեն պետաշխատողները: Միայն այն բանից հետո, երբ նրանք ստուգում կանցնեն, նրանց մոտ կակտիվանա մնացած ամբողջ սոցփաթեթը», – նշեց նախարարը:

Նախարարի խոսքով՝ առողջապահական վճարների  կազմակերպումը մշտական բարեփոխումներ է պահանջում և անհրաժեշտ է բարձրացնել այդ մեխանիզմի արդյունավետությունը:

Հիշեցնենք, որ սոցփաթեթը պետական ծառայողներին հատկացվում է   2012 թվականից, տարեկան 132 հազար դրամ չափով (ընթացիկ փոխարժեքով մոտ 280 դոլար): Դրանից 52 հազարը պարտադիր վերցվում է ապահովագրական պոլիսի համար  (իր եւ ընտանիքի համար, տվյալ դեպքում` ամուսնուն/կնոջը եւ մինչեւ 27 տարեկան երեխաներին), մնացածը կարելի էր ծախսել հիպոթեքային վարկի համար (սեփական), ուսման վարձի կամ հանգստի (իր եւ ընտանիքի): 2015 թվականից պարտադիր բժշկական բաղադրիչին եւս 8 հազար է հավելվել (ախտորոշման համար): Ազատ գումար մնացել է 72 հազարի չափով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ