15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շենգավիթի ոստիկանությունում ոստիկանները թմրանյութը գցել են գրպանը եւ պնդել, որ իրենն է.հաղորդում

Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Արմեն Կ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

ՀՔԾ-ից  հայտնում են, որ մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածանքով 2016 թվականի հունիսի 17-ին ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվելուց հետո, անձնական խուզարկության ընթացքում ոստիկանության աշխատակիցներն ընթերակաների ներկայությամբ հարցրել են՝ սեղանին դրված թմրամիջոցն իրենն է, թե՝ ոչ: Ստանալով բացասական պատասխան, ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցներն ընթերականերին դուրս են հրավիրել, որից հետո սեղանին դրված թմրամիջոցը դրել են իր գրպանը, ներս են հրավիրել ընթերականերին եւ արձանագրել, որ թմրամիջոցն, իբր, խուզարկությամբ հայտնաբերվել է իր մոտից:

ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ