14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ուրիխանյանի դեմ դիմումը վարույթ ընդունվեց եւ կասեցվեց

ՀՀ ԱԺ  Էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովն այսօր միաձայն որոշեց վարույթ ընդունել եւ կասեցնել «Analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի նախկին  պաշտպան Սուսաննա Սարգսյանի դիմումն՝ ընդդեմ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Նա շեշտեց՝ Անի Հովհաննիսյանի գործը գտնվում է նախաքննության փուլում: Այդ իսկ  պատճառով հանձնաժողվն իրավունք չունի վարույթն իրականացնել:

Անի Հովհաննիսյանի նախկին պաշտպանը հանձնաժողովից պահանջում էր կարգապահական պատասխանատվության ենթարկել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին՝ ԱԺ-ի հայտարարությունների ժամին   Անի Հովհաննիսյանի վերաբերյալ արած հայտարարությունների համար:

«Մենք արձանագրեցինք հետեւյալը, որ Տիգրան Ուրիխանյանի արտահայտությունները, ինչպես վկայում է նաեւ դիմումատուն, ուղղված չեն կանկրետ անձին, կոնկրետ անձ՝ այդ թվում Սուսաննա Սարգսյանը հասցեատերը չէ այդ արտահայտությունների: Ովքեր են՝ մենք չենք կարող ասել, ընդամենը երեւույթի հետ կապված բնութագրեր են տրված, բայց նույնիսկ այդ պարագայում մնեք չենք կարող մերժելու, ընդունում ենք մեր վարույթ»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ