06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

300 միլիոն դրամի խախտումներ՝հյուրանոցներում

Որևէ դժգոհություն չկա նաև որոշ քաղաքացիների կողմից շնորհակալական խոսքեր հնչեցին: Որևէ սխալ բան չկա, կան դժգոհող մարդիկ, որը տեղին չէ: հանձնաժողվոը  նորմալ աշխատում է: Արթիկում աշխատանքները ընթացքի մեջ են:

Կառավարության այսօր՝ հուլիսի 14-ին հրավիրված նիստի ժամանակ՝  օրակարգային հարցերին անցնելուց առաջ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վերահսկիչ պալատի նախագահ  Իշխան Զաքարյանին խնդրեց, որպեսզի վերջինս մանրամասնի սոցփաթեթների վերաբերյալ կատարած ուսումնասիրության արդյունքները:

«2016 թվականի մարտի 24-ին ՀՀ վարչապետը հանձնարարական իջեցրեց մի շարք գերատեսչությունների եւ առաջարկեց Վերահսկիչ պալատին, որպեսզի ուսումնասիրություններ սկսենք սոցիալական փաթեթի շահառուների հանգստի կազմակերպման մասով կատարված ծախսերի հետ: Վերահսկողության ընթացքում Վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ խոշոր զբոսաշրջային համայնքներ հանդիսացող Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Աղվերանի, Արզնիի, Արավազի եւ Հանքավանի ընտրանքային կարգով ուսումնասիրված հյուրանոցներում եւ հայտնաբերել է շուրջ 300 միլիոն դրամի տարբեր տիպի խախտումներ»,-նշեց Իշխան Զաքարյանը:

Իշխան Զաքարյանը  նշեց, որ Էկոնոմիկայի նախարարությունից տրամադրված տեղեկատվության համաձայն, սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի իրականացման համար համագործակցել են 69 զբոսաշրջային օպերատորներ, որնցից ՎՊ-ն ուսումնասիրություն են կատարել 7-ում եւ հայտնաբերել են, որ որոշ օպերատորներ լիարժեք չեն կատարել հյուրանոցների հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորություններ, ՀՀ պետբյուջեից ստացված գումարները ծախսել են այլ նպատակներով:

«Ելնելով վերոգրյալից՝ ՎՊ-ն առաջարկում է ՀՀ կառավարությանը՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջները շրջանցելու, ինչպես նաեւ սոցիալական փաթեթի գումարների անօրինական կանխիկացման դեպքերը բացառելու համար լրամշակել սոցփաթեթի հանգստի բաղադրիչին վերաբերղ դրույթները»,- եզրափակեց Իշխան Զաքարյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը արձագանքեց . «Պարոն Զաքարյան, ճակատագիրը որոշե՞լ է Վերահսկիչ պալատի խորհուրդը, ինչ եք անելու ուսումնասիություների արդյունքները»:

ՎՊ նախագահն ասաց, որ ուսումնասիրություների արդյունքները հասկանալու համար պետք է 100 տկոսով լիցենզավորված կառուցներում ուսումնասիրություն կատարվի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ