15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տապալել. Հայկական Ժամանակ

Ղարաբաղյան հակամար­տության խաղաղ կարգա­վորման գործընթացում բավականին բարդ իրադ­րության է ստեղծվել հայկա­կան կողմերի համար:

Այս մասին են վկայում թե հակա­մարտության կարգավորման հարցում Ռուսաստանի շեշտակի ակտիվությունը հաճախ մեդիայում գործածվող Պուտինի կամ Լավրովի «պլան» ձեւակերպում­ներով, թե Ադրբեջանի ղեկավա­րության՝ Մոսկվայի հասցեին ձոն­վող ներբողները հայկական կող­մի պասիվ դիմաղրողական կեց­վածքի ֆոնին, եւ թե բանակցությունների մանրամասներին տեղ­յակ մեր աղբյուրների հայտնած տեղեկությունները:

Ապրիլյան պատերազմից հե­տո տարածաշրջանային կայու­նության հրամայականից ելնե­լով` Ռուսաստանը ներկայացրել է կազանյան փաստաթղթի վե­րամշակված կամ լրամշակված նոր տարբերակը: Խնդրի էու­թյունն այն է, որ հայկական կողմը զիջի որոշակի տարածքներ (սկզ­բի համար նշվում է ԼՂ շուրջ հինգ տարածքի մասին), ԼՂ միջանկյալ ամուր կարգավիճակի դիմաց: Թե ինչ է իրենից ենթադրում «միջանկ­յալ ամուր կարգավիճակ» կոչվա­ծը, դժվար է հստակ ասել, բայց որ տարածքների դիմաց Ադրբեջանը համաժամանակյա չի ճա­նաչելու ԼՂ կարգավիճակը, այս պահի տվյալներով հստակ է:

Ուս­տի, ստատուս քվոյի փոփոխմա­նը ձգտող Ադրբեջանը, որը ապրիլյան պատերազմը շարունա­կում է ներկայացնել որպես իր հաղթանակ, նաեւ հենց այս պատճառով է շահագրգռություն ցուցաբերում ռուսական առա­ջարկների նկատմամբ խոսելով բանակցություններում «աննա­խադեպ ակտիվության ու դրա­կան դինամիկայի մասին»:

Մեր տեղեկություններով, այդ փաստաթուղթը դեռ աշխատան­քային է, այն քննարկումների փու­լում է եւ ամեն վայրկյան կարող են փոփոխություններ մտցվել, սա­կայն հայկական կողմի հայտա­րարությունները խոսում են հենց այս նոր իրավիճակի ոչ այդքան շահեկան լինելու մասին:

«Ռուսաս­տանն առաջարկներ է ներկայաց­րել, ձգտում են ստատուս քվոն փո­խել, հենց դրա համար է, որպեսզի մենք մերժողի կարգավիճակում չհայտնվենք, նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթնա­ժողովին հպանցիկ, բայց կարեւոր հայտարարություն արեց առ այն, որ ստատուս քվոն կփոխվի, երբ ճանաչվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Այլ խոսքերով ասած, մենք էլ ենք ու­զում ստատուս քվո փոխել, բայց դրա ճանապարհը կարգավիճա­կի ճանաչումն է», – հայտնեցին դի­վանագիտական շրջանակներում մեր աղբյուրները:

Այս տրամաբանության մեջ է տեղավորվում Լավրովի` Ադրբեջան այցին գրեթե զուգահեռ ար­տաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարա­րությունն առ այն, որ հակամար­տության կարգավորումը պետք է սկսվի ԼՂ կարգավիճակի Ադրբե­ջանի ճանաչմամբ:

Բանակցային գործընթացը, ըստ փորձագետ, «Կանաչ ու սեւ. Արցախյան օրագիր» գրքի հեղինակ Թաթուլ Հակոբյանի, մտել է բավականին ակտիվ փուլ, ինչի վկայությունն են բազմազան այցերը եւ լավատեսական հայտարարությունները:

«Քանի որ փաս­տացի սա ռուսական կողմի նա­խաձեռնությունն է, իսկ 2011 թվա­կանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Կազանի հանդիպմա­նը շրխկոցով փակեց դուռը ու վերադարձավ Բաքու, ապա այժմ Մոսկվան, ձգտելով շարունակել կազանյան տրամաբանությունը, աշխատանքային փաստաթղ­թում, որը կարող է միշտ փոփոխ­վել, մտցրել է ձեւակերպումներ, որ այն անընդունելի են դարձնում հայկական կողմի համար», – մեզ հետ զրույցում ասաց Թաթուլ Հա­կոբյանը հայկական կողմի ներ­կայիս գործողությունները որակե­լով որպես նոր առաջարկների տապալման փորձ:

Հայկական կողմից ամենա­բարձր մակարդակում հնչող հայ­տարարությունները, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, կամ սկզբից պետք է ճա­նաչվի ԼՂ կարգավիճակը, ըստ մեր զրուցակցի, բխում են նոր առաջարկները տապալելու տրամաբանությունից եւ ուղղված են ոչ թե Ադրբեջանին, այլ Ռուսաստա­նին:

«Ադրբեջանն այդ գործընթա­ցում Ռուսաստանի գովքն է անում, քանի որ հասկանում է` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ պետու­թյունների միակ երկիրը, որ կարող է Հայաստանին պարտադրել գնալ ինչ-որ զիջումների, Ռուսաստանն է: Այժմ հայկական կողմի նպա­տակն է տապալել այդ առաջարկությունները, սակայն այնպես, որ­պեսզի պաշտոնական Երեւանը չկրի դրա ողջ պատասխանատվությունը:

Այն է` ձախողել սա, բայց դուրս գալ գործընթացից մի­նիմալ կորուստներով», – պարզա­բանեց փորձագետը` հիշեցնելով, որ ռուսական մերձկրեմլյան մեդիան արդեն բաց տեքստով է գրում, որ տարածքային զիջումներին կհետեւի Ադրբեջանի կողմից Հա­յաստանի ապաշրջափակումը:

Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը հանա­ձայնել տարածքների մի մասի զիջման դիմաց ԼՂ միջանկյալ կարգավիճակի վրա աչք փակել, Թաթուլ Հակոբյանն առաջ է քաշ­ում երկու վարկած: «Կամ իսկա­պես արվել են այնպիսի առա­ջարկներ, որոնց Բաքուն հանա­ձայնել է, կամ էլ այդ առաջարկնե­րը նույնպես չեն բխում Ադրբեջանի շահերից, սակայն հասկանալով, որ Հայաստանն ասելու է «ոչ», ադրբեջանական իշխանություն­ները չեն ցանկանում իրենք դառնալ գործընթացի տապալման պատճառը: Սա տակտիկական քայլ է, որն իրականացրել են բանակցային գործընթացում եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը, եւ Արցա­խը», – եզրափակեց նա:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ