08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գումարները տրվել էին Քոչարյանի կադր Օսկանյանին՝ քաղաքական նպատակներով

՛՛Այն փողերը, որոնց մասին խոսվում է, իննսունինը թվականին սկսվեց այդ պատմությունը, երբ Քոչարյանը ստորագրեց օրենք ու Երկաթբետոնե գործարանը սեփականաշնորհվեց Հանթսմանին մեկ միլիոն դոլարով՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման բացահայտում արեց ՍԻՄ առաջնորդ Հայկ Բաբուխանյանը: Վերջինս ենթադրում է, որ այս գործարանն ու փողերը Ռոբերտ Քոչարյանինն են: ՛՛Իրականում գումարները տրվել էին Քոչարյանի կադր Օսկանյանին՝ քաղաքական նպատակներով՛՛,-ընդգծեց բանախոսը, անդրադառնալով ամերիկացի բարերար Հանթսմանի կողմից Վարդան Օսկանյանի “Սիվիլիթասին” գումարներ նվիրաբերելու պատմությանը:

Հայկ Բաբուխանյանը Վարդան Օսկանյանին արդեն երկրորդ անգամ առաջարկեց հանդիպել ու հրապարակային բանավիճել: ՛՛Կսպասեմ, որ իմ առաջարկին լինի արձագանք: Ասեմ նաև, որ իմ կուսակցությունը պահանջում է օտարեկրյա գործակալների վերաբերյալ օրենք ընդունել ՛՛,-հավելեց Բաբուխանյանը:

Խոսելով ԲՀԿ-ՀՀԿ փոխհարաբերություններից՝ բանախոսը նշեց, որ ամենճիշտ տարբերակն է, որ գործընկերային հարաբերություններ լինեն, որոնք  ուղղված կլինեն տնտեսության զարգացմանը ու կայունացմանը:

Անդրադառնալով ՛՛Ժառանգության՛՛ և ՛՛Ազատ դեմոկրատների՛՛ հակամարտությանը՝ ՍԻմ առաջնորդը ասաց, որ նրանք կառավարվում են նույն կենտրոնի կողմից և այդ հակամարտությունն էլ շինծու է: ՛՛Րաֆֆիի հետ կատարվողները մանկապարտեզ են, ՛՛Դեմոկրատների հետ նրանք անընդհատ այդ մանկական խաղերը կխաղան: Բայց ընտրությունների նախաշեմին նրանց կհաշտեցնեն՛՛,-եզրափակեց Հայկ Բաբուխանյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ