15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու՞ կասեցվեց սոցփաթեթը

«Ֆինանսների նախարարությունը խնդիր ունի գումարների մուտքագրում ապահովել պետական բյուջե եւ դա է պատճառը, որ առաջարկել է պետական ծառայողների համար նախատեսված սոցփաթեթի հանգստի եւ այլ բաղադրինչերի կասեցումը»,- այս մասին  լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ, հաշվապահ Մանե Թանդիլյանը:

«Այս տարի հարկային մուտքերի թերի հավաքագրում է տեղի ունեցել եւ 2015 թվականին  խոստացված գումարի չափով, որ պետք է մուտք արվեր պետբյուջե, մոտ 75 միլիարդ դրամի կարգի թերհավաքագրում է տեղի ունեցել: Ես շատ արագ հաշվարկեցի, թե ինչ ծախսեր է իրենց ենթադրում 152 հազար պետական աշխատողին մոտ 72 հազարական դրամի հատկացումը տարեկան կտրվածքով, որը մոտ 11 միլիարդի կարգի գումար է»,- ասաց Մանե Թանդիլյանը:

Նա ընդգծեց՝  տեսանելի է, որ այս 11 միլիարդ գումարը թերհավաքագրված գումարի 15 տոկոսն է եւ եւս մի քանի նման խնայողություն ու կլուծվի հարկերի հավաքագրման հետեւանքով առաջացած բացը:

«Տեսե՛ք, նման առաջարկով հանդես չի գալիս սոցիալական ապահովության նախարարությունը, որովհետեւ շատ պարզ է, որ այն գումարները, որոնք որ չարաշահման տեղիք են տալիս, տվայլ դեպքում այդ տարեկան 72 հազար դրամները, դրանցից օգտվում են ուսուցիչներ, բժիշկներ, որոշ այլ պետծառայողներ եւ տեսնում ենք այն հատվածը, որոնց եկամուտը մեկ ամսվա կտրվածքով մոտ 50-60 հազար, հատկապե ուսուցիչների մասով եմ խոսում, այդ գումարները կտրելով եւ բացտարելով չարաշահումներով, ես կարող եմ հասկանալ, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր գնում են չարաշահումների»,- ասաց բանախոսը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ