Վահան Մխիթարյանը և Մոնիկա Վասիլյանը համալրեցին Հայաստանի օլիմպիական հավաքականը
Լողորդներ Վահան Մխիթարյանը և Մոնիկա Վասիլյանը համալրեցին Հայաստանի օլիմպիական հավաքականը: Նրանք Ռիոյի Օլիմմպիական խաղերին կմասնակցեն «Սպիտակ քարտ»-ով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ամառային Օլիմպիական խաղերին մեր երկիրը կներկայացնեն 33 մարզիկներ:
Ռիոյի Օլիմպիական խաղերը 31-րդն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը` աշխարհի 205 երկներից մոտ 10.500 մարզիկներ կմրցեն մեդալների 306 հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանների` Կոբակաբանայի, Մարականայի, Դեոդորոյի և Բարայի 33 մարզակառույցներում: