07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Երկիրը, սահմանը գյուղացին է պահում. գյուղացուն հարկավոր է աջակցել. Արմեն Պողոսյան

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը կարծում է՝ համապատասխան մարմիններն ամենևին չեն ջանում մեր երկրում զսպել գնաճը:

«Ծիրանի առատություն ունեցող երկրում ծիրանը վաճառվում է 600 դրանով, իսկ, օրինակ, կաթը գյուղացուց գնում են 70-80 դրամով: Գյուղացին իր լարժեք հատուցումը չի ստանում: Մթeրումn էլ,  ես չասեմ, ինքներդ գիտեք՝ ոնց է արվում: Գյուղացին  գիշերով զրկանքներ է կրում, իր ապրանքը վաճառում, մինչդեռ հնարավոր է  անել այնպես, որ գյուղացու ապրանքը հենց դաշտից մթերեն», – ասաց Արմեն Պողոսյանը:

Վերջինս շեշտեց՝ որպեսզի գյուղացին շարունակի բարիք արարել իր երկրի համար, հարկավոր է նրա նկատմամբ ջերմ ու ուշադիր լինել:

«Երկիրը, սահմանը գյուղացին է պահում. գյուղացուն հարկավոր է աջակցել», – ասաց բանախոսը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ