24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բեթհովենի «Լուսնի սոնատի» ստեղծման առեղծվածային պատմությունը

Լյուդվիգ վան Բեթհովենի հանճարեղ «Լուսնի սոնատն» առաջին անգամ հանդիսատեսի դատին է հանձնվել 1801 թվականին:
 
Այդ տարիներին հանճարեղ կոմպոզիտորն արդեն վայելում էր իր երկրպագուների մեծ սերն ու հիացմունքը: Բայց հենց այս ընթացքում կոմպոզիտորի մոտ սկսեցին ի հայտ գալ լսողական խնդիրներ: Բեթհովենի լսողությունը օր օրի վատանում էր: Հիվանդության պատճառը մասնագետները պարզել չէին կարողանում: Շուտով ականջների ցավն ու տանջող խշշոցը սկսեցին հանգիստ չթողնել Բոթհովենին:
 

Իսկ ինչպե՞ս ծնվեց Բեթովենի հանճարեղ ստեղծագործությունը` հանրահայտ «Լուսնի սոնատը»:

1800 թվականին Բեթհովենի կյանքում հայտնվեց երիտասարդ Ջուլիետա Գվիչարդին:Աղջիկը տասնութ տարեկան էր: Նա պաշտում էր երաժշտությունը և բավականին լավ դաշնամուր էր նվագում: Ջուլիետան որոշեց աշակերտել Բեթհովենին: Երեսնամյա կոմպոզիտորը առաջին հայացքից սիրահարվեց գեղեցկուհի Ջուլիետային: Կոմպոզիտորը հիանում էր Ջուլիետայով: Շուտով նրանց միջև մեծ սեր բռնկվեց: Բեթհովենը սկսեց կյանքին այլ աչքերով նայել: Ականջների հիվանդության հետ կապված` այդ ժամանակահատվածում Բեթհովենը խուսափում էր մարդկանցից: Նույնիսկ տանից դուրս չէր գալիս: Բայց Ջուլիետայի հետ ծանոթությունը նոր գույներով ներկեց կոմպոզիտորի կյանքը: Բեթհովենը երազում էր ամուսնանալ գեղեցկուհի Ջուլիետայի հետ: Երջանկությունը պարուրել էր կոմպոզիտորին: Ի պատիվ Ջուլիետայի` նա սկսեց գրել «Սոնատ` ֆանտազիայի ոգով» ստեղծագործությունը:

 
Բայց այս զույգին վիճակված չէր լինել միասին: Այդ սերը հետագայում կեղեքիչ տանջանքներ պատճառեց հանճարեղ կոմպոզիտորին: Շուտով պարզվեց, որ Ջուլիետան հաշվենկատ է ու փառամոլ: Նա լքեց կոմպոզիտորին` ամուսնանալով արիստոկրատ կոմս Ռոբերտ Հալլենբերգի հետ: Անկախ այս փաստից` կոմպոզիտորը ողջ կյանքում խելահեղ ու ինքնամոռաց սիրով սիրեց Ջուլիետային:
 
Ջուլիետային նվիրված սոնատը, որը Բեթհովենը սկսել էր գրել սիրով ու հիացմուքով տոգորված, ունեցավ հուսահատ ու ցասկոտ մեղեդիներով լցված շարունակություն ու ավարտ: Այդուհանդերձ, այս ստեղծագործությունը մեծ հռչակ ու հաջողություն ունեցավ: Սոնատի մոգական ելևէջները հմայում ու դյութում են ունկնդրին:
 
Բեթհովենի մահից հետո նրա ընկերները նամակներ ու գրություններ գտան, որտեղ հանճարեղ կոմպոզիտորը գրում էր, թե իր համար որքան մեծ նշանակություն է ունեցել Ջուլիետան, և որ իրենց բաժանումից հետո իր կյանքը իմաստազրկվել է, դարձել անսեր ու անգույն:
 
Այս սոնատը կոմպոզիտորի մահից հետո «Լուսնի» անվանեց կոմպոզիտորի ընկերը` Լյուդվիգ Ռելշտաբը, քանի որ նա, լսելով սոնատի գեղեցիկ մեղեդիներն, ակամա պատկերացրեց լճակ, որը փայլում էր լուսնի շողերի ներքո, իսկ լուսինը ժպտում էր երկնքում:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ