23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օլիգարխը օլիգարխ է` չաղ թե նիհար

“Օլիգարխ նշանակում է իրեն և աշխարհը կործանող”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց “Ղարաբաղ” կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը հավելելով. ”Ուրեմն այդ կործանողների 3 խմբակցություն կա Հայաստանում: Մենք ունենք “հանրապետական” օլիգարխական միավորում, “Բարգավաճ” օլիգարխական միավորում և “օրինաց”: Սրանց մոտ անգամ չի կարելի իշխանությանը թողնել ”:

Մանուչարյանը գտնում է, որ օլիգարխին պետական լծակ չի կարելի վստահել, տվյալ պաշտոնից օլիգարխը պետք է հեռու լինի առնվազն 100 կիլոմետր:

Իսկ թե ինչ տարբերություն կա օլիգարխների միջեւ, Աշոտ Մանուչարյանը չի ուզում տարբերակել.” Օլիգարխը օլիգարխ է` չաղ թե նիհար, ինչ տարբերություն”:

Ի դեպ, Աշոտ Մանուչարյանը չի վստահում ԲՀԿ-ի կեղծ ընդդիմադիր կեցվածքին. ”Հայաստանիխ ոշորագույն օլիգարխը  դա “Բարգավաճ Հայաստան” կուսակցության թիկունքում թաքնված Հայաստանի 2-րդ խոշոր օլիգարխն է, որը առևերևույթ չկա, սակայն առկա է: Եթե այդ կուսակցությունը ուզում է դառնալ քաղաքկան ուժ, ոչ միայն Գագիկ Ծառուկյանը պետք է դադարեցնի այդ կուսակցությունում իր մասնակցությունը , այլ նաև ապահովի 2-րդ թաքնված օլիգարխի ներկայացուցչական կազմի մեկուսացումը: Ես նկատի ունեմ պարոն Օսկանյանին և նրա թիմը”:

Աշոտ Մանուչարյանը պնդում է, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պետք է անհապաղ հեռանա քաղաքականությունից, քանի որ սպասարկում է թաքնված օլիգարխին և դա Աշոտ Մանուչարյանի հավաստմամբ` ուղղակի խայտառակություն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ