22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ում է վստահել. Հրապարակ

Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչպիսին են նրա եւ ՊԵԿ նախկին նախագահ, այժմ ֆինանսների նախա­րար Գագիկ Խաչատրյանի հարաբերությունները: Նկատեցինք նաեւ, որ ինչ ինքը նշանակվել է, Գա­գիկ Խաչատրյանի կադրերն ազատվում են ՊԵԿ-ից, եւ իր նախընտրելի կադրերն են նրանց փո­խարեն նշանակվում:

«Պարզ ասեմ այո: Եղել են մարդկանց ազատումներ, ովքեր որ երկար տա­րիներ կամ մի որոշ ժամանակ աշխատելիս են եղել Գագիկ Խաչատրյանի հետ, որը որ բնական է եւ նորմալ է, ինչեւ, որովհետեւ պահանջները, մոտեցումները, մարդկանց վստահության հան­գամանքները տարբեր են լինում, եւ, բնականա­բար, ես սկսում եմ աշխատել էն մարդկանց հետ, ում վստահում եմ:

Դա էնքան նորմալ է, որ Գա­գիկ Խաչատրյանն ինքը, երբ որ ստանձնել է ՊԵԿ նախագահի պաշտոնը, բնական է, չէ, իր նախոր­դի մարդիկ էլ դիմում են գրել կամ չեն ցանկացել աշխատել Գագիկ Խաչատրյանի հետ: Հիմա Գա­գիկ Խաչատրյանի կադրերից մի քանիսը կարող է չեն ցանկացել աշխատել ինձ հետ եւ դիմում են գրել, ազատվել են պաշտոնից»: Այսինքն` ինչով են առաջնորդվել ազատել-նշանակելիս, մտեր­մության աստիճանով, թե պրոֆեսիոնալիզմով: «Բացարձակապես միայն վստահության եւ գի­տելիքների աստիճանով»,֊եղավ պատասխանը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ