15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անմեղսունակ է ճանաչվել. Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռորերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի մոտ տե­ղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առայն, որ 32-ամյա Հովհաննես Մուրադյանը 2016թ. ապրիլի 15-ին ժամը18:25-ի սահմաններում, իր հոր անվմբ հաշվառված ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ ՌոբերտՍեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին եւ ուսումնական նռնակ նետել առանձնատան պահակակետի ուղղությամբ խաթարելով ծառայություն իրականացնող պետական պահպանության աշ­խատակիցների աշխատանքը:

Բացի այդ, Հ.Մուրադյանի բնակարա­նում օրենքով սահմանված կարգով ապրի­լի 18-ին կատարված խուզարկությամբ նրա անձնական իրերի մեջ հայտնաբերվել եւ առգրավվել է զգալի չափերի «տետրա- հիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց: Ձեռք բերված ապացույցների համակ­ցությամբ ապրիլի 20-ին Հ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է գրություն առ այն, որ Հովհաննես Մուրադյանը 19.09.2014 թվա­կանից հաշվառված է իրենց կենտրոնում’ «Շիզոֆրենիա, պարանոիդ ձեւ» ախտո- րոշմամբ: Քննիչը նրա նկատմամբ նշանա­կել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձ­նարարվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգե­բուժական հիվանդանոցի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն­ների բաժնի փորձագետներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կո­միտեի դեպարտամենտի տեղեկատվու­թյան եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, թիվ 34 եզրակացության համա­ձայն` մեղսագրվող արարքի նկատմամբ Հ.Մուրաղյանին հարկ է ճանաչել անմեղ­սունակ. ինչպես իրավախախտումը կա­տարելիս, այնպես էլ ներկայումս նա չէր կարոդ ու չի կարող գիտակցել իր գործո­ղությունների վտանգավորությունը, ղեկա­վարել դրանք:

Ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցիալապես վտան­գավոր է ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման` հատուկ հսկողության հոգեբուժական բա­ժանմունքի պայմաններում:

Ձեռք բերված ապացույցների համակ­ցությամբ’ քննիչը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարք­ները անմեղսունակության վիճակում կա­տարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառե­լու համար քրեական գործն ուղարկել դա­տարան:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ