16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Այսօր ծխելու դեմ պայքարի ազգային օրն է /վիդեո/

ՀՀ կառավարության որոշման համաձայն` 2008-ի դեկտեմբերի 18-ից հոկտեբերի 12-ը նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր, քանի որ 2004-ի հենց այս օրն է ընդունվել “Ծխախոտի իրացման, սպառման, օգտագործման մասին” ՀՀ օրենքը, ըստ որի արգելվում է ծխել կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատություններում:

2009-ին անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում ծխում է տղամարդկանց 52 տոկոսը, կանանց` 2 տոկոսը:

Մասնագետները զգուշացնում են` ծխախոտը 4 հազար քիմիական միացություններ է պարունակում: Բացի շնչառական հիվանդություններից եւ բերանի, կոկորդի, շնչափողի քաղցկեղից ծխելն առաջացնում է նաեւ սրտանոթային համակարգի հիվանդություններ:

Ծխողների 20  տոկոսը մահանում է քաղցկեղից: Խրոնիկ բրոնխիտը ծխողների շրջանում հանդիպում է 5-7, իսկ կաթվածը` 2-8 անգամ ավելի հաճախ, քան չծխողների մոտ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ