05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՂ-ն պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ. ԵԱՀԿ ԽՎ նիստում հայտարարել է Միքայել Մելքումյանը

Թբիլիսիում շարունակվում են  ԵԱՀԿ ԽՎ-ի աշխատանքները, եւ այսօր Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի իր  ելույթում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Իր խոսքում Մելքումյանը նշել է, որ  ապրիլյան քառօրյա պատերազմի պատասխանատուն Ալիևի իշխանությունն է, որն իրականացրեց անմարդկային և ֆաշիստական գործողություններ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության հանդեպ, մասնավորապես՝ Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ և մի շարք այլ բնակավայրերում. «Ազերիների կողմից հակամարդկային գործողություններ են իրականացվել՝ անդամահատվել, խոշտանգվել, գլխատվել, պղծվել են զինվորների եւ քաղաքացիական անձանց դիակները։ Նմանատիպ վայրագություններ են կատարվել նաեւ ողջ մարդկանց նկատմամբ: Չարձագանքել այդ փաստերին ուղղակի անհնար է: Միջազգային հանրությունը և պատկան կառույցները պետք է իրազեկ լինեն եւ հստակ գնահատական տան կատարվածին»,- ասել է Մելքումյանը։

Ըստ  Մելքումյանի՝  ԵԱՀԿ Մինսկի խումբն այս պահին պետք է լուծի առնվազն երկու սկզբունքային խնդիր. առաջին՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ներդրվեն հրադադարի ռեժիմի խախտումն արձանագրող մեխանիզմներ և դրանից բխող պատասխանատվություն, երկրորդ՝ ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ:

ԵԱՀԿ ԽՎ-ի աշխատանքների շրջանակում Մելքումյանը հակադարձել է նաև թուրքական պատվիրակության անդամի՝ Հայոց Ցեղասպանության հարցի շուրջ նախօրեին հնչեցրած ապատեղեկատվությանը, նշելով, որ ցեղասպանությունը ապացույցների կարիք չունի, դա փաստ է, որը ճանաչել են աշխարհի բազմաթիվ երկրներ, որոնցից վերջին Գերմանիայի Բունդեսթագն էր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ