«Չի՛ կարելի հույսը միայն Լարսի վրա դնել»
Վարին Լարսի փակ լինելն, ըստ տնտեսագետ Վարդան Բոստանջյանի՝ կարող է մեծ տնտեսական վնասներ հասցնել ՀՀ-ին:
««Սպայկա»-ն և և այլ արտահանող ընկերությունները ցանկանում են արտահանել ապրանքը, բայց, փաստորեն, ստեղծվել է այսպիսի անբարենպաստ իրավիճակ: Որպես այլընտրանքային տարբերակ՝ արտահանողները փորձում են Փոթիից օգտվել, որ իրավիճակը մեղմվի: Բայց կլինեն արտահանողներ, որ կտուժեն Լարսի՝ փակ լինելու հանգամանքից», -Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Վերջինս ընդգծեց՝ Կառավարությունը պետք է աջակցի արտահանողներին. ապրանքը կարելի է ծովային ճանապարհով էլ արտահանել:
«Արտահանման համար պետք է այլընտրանք մտածենք, այլապես դա արտահանողներին մեծ դժվարությունների առաջ կարող է կանգնեցնել: Չի՛ կարելի հույսը միայն Լարսի վրա դնել: Գոնե շուտ փչացող ապանքները պետք է կարողանանք ծովային ճանապարհով տեղափոխել», – ասաց տնտեսագետը: