Չարիքը պետք է արմատից ոչնչացնել. Առավոտ
Բաց նամակ Հակակոռուպցիոն հանձնաժողովին եւ հանձնաժողովի նախագահ Հ. Աբրահամյանին
Այն, որ երկրում իշխում է կոռուպցիան եւ չի կանոնավորվում, անկախ GREGO-ի զեկույցի, անկախ միլիոնավոր գրանտների, ապացուցում է որդուս նկատմամբ իրականացված դատավարությունը: Ամբողջ իրավական դաշտը խամաճիկների նման ուշադրություն չդարձնելով ապացույցներին, դատարաններում հերքված փաստերին, ամեն գնով խեղաթյուրելով` անդրադառնալով սին հորինված փաստերին, որի հեղինակը «Վանոյի Արտակն» է, այն, ինչ երեք տարի շարունակ ապացուցում էինք ես եւ որդիս եւ ոչ մեկը նույնիսկ ուշադրության չարժանացրեց, ապացուցվեց 2 ամսում, բացահայտելով նույնատիպ հանցագործությունների շղթա Արտակ Գալստյանի կողմից, երբ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ փաստերի հիման վրա ձերբակալվեց «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հարությունյանը, այն, որ Արտակ Գալստյանը իր բանդայով հաշվեհարդար է տեսնում` գռփելով-թալանելով առանց այն էլ հազիվ օրվա հացը վաստակող քաղաքացիներին, կհամոզվեք` դիտելով 2014թ. փետրվարի 16-ի եւ 24-ի «Սուր անկյուն» հաղորդաշարը:
Սխեման նույնն է, դա է ապացուցում բազմաթիվ բողոք-դիմումների հոսքը [նաեւ էլեկտրոնային] գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Մարդիկ վախենալով Արտակ Գալստյանի հոխորտանքներից` կսպանեմ, կոչնչացնեմ, փախել են երկրից:
Նույնը արեց նաեւ որդուս նկատմամբ, խարդախությամբ հափշտակեց մի քանի միլիոն դոլար արժողությամբ ավազի հանքը, որտեղ ներդրված էին մեծ գումարներ եւ որի արժեքի եւ ներդրված գումարների մասին նույնիսկ դատարանները ուշադրության չարժանացրին … Նա իր հանձնախմբով, որի մեջ ընդգրկված են իրավական դաշտի աշխատակիցներ, ինչ ուզեմ, կանեմ, ասում էր «Վանոյի Արտակը» եւ անում է առայսօր, նույնիսկ բանտից, քանի որ արմատները դեռ չեն պատժվել եւ գործում են: .
Այո, չարիքը պետք է արմատից ոչնչացնել, պարոն նախագահ, արմատները, ինչպես երեւում է, շատ խորն են եւ պահանջվում է կամք եւ առողջ ուժեր, ո՞ւր են գնում «Վանոյի Արտակի» խարդախությամբ հափշտակված գումարները … եւ ովքե՞ր են նրա հանցակիցները եւ հովանավորները, դա պետք է ապացուցեք [պատժեք) դուք:
ՓԱՌԱՆՁԵՄ ՀԱԿՈԲՅԱՆ Արթուր Անդրեասյանի մայր
Հ. Գ. 24.06.2016թ. ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրեց հերթական անհիմն որոշումը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: