22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Այսօր ռոք ն’ռոլի միջազգային օրն է /վիդեո/

Ապրիլի 13-ին նշում են ռոք ն’ռոլի միջազգային օրը: Սա նույն մտածելակերպով այն մարդկանց տոնն է, ում համար ռոք ն’ռոլը ոչ միայն երաժշտություն է, այլ նաեւ կենսակերպ: 

Տոնն ամեն տարի նշվում է ապրիլի 13-ին, չնայած պատմական այն իրադարձությունը, որը հիմք է հանդիսացել տոնի համար, տեղի է ունեցել ապրիլի 12-ին: 1954-ի այդ օրը Բիլլի Հեյլին ձայնագրեց “Rock Around The Clock” սինգլը:

Այսօր ռոք երաժշտությունը բազմաթիվ ուղղություններ ունի` թեթեւ պարային ռոք ն’ռոլից մինչեւ ագրեսիվ գրանդ ռոքը: Երգերի տեքստերը եւս տարբեր են` պարզ կամ կատակայինից մինչեւ մռայլ, խորը եւ փիլիսոփայական բնույթի: Ռոք երաժշտությունը հաճախակի հակադրվում է փոփ երաժշտության հետ, չնայած որ հստակ սահման ռոքի եւ փոփի միջեւ չկա: Շատ երաժիշտներ ստեղծագործում են հենց այդ 2 ուղղությունների միջեւ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ